Գերմանիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունը կշարունակվի ևս 3 օր

Գերմանիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունը կշարունակվի ևս 3 օր



ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ներկա են եղել «Օդային պաշտպան 2023» լայնածավալ զորավարժություններին։
Նրանք Շլեզվիգ-Հոլշտայնում գտնվող ավիաբազայում հետևել են վարժանքների ընթացքին, սպառազինության համակարգերի ցուցադրությանը, շփվել զինծառայողների հետ: Զորավարժությունները կշարունակվեն ևս 3 օր:

ՆԱՏՕ-ն սկսել է իր պատմության մեջ ռազմաօդային ուժերի տեղակայման ամենախոշոր զորավարժությունները, որոնց մասնակցում է 250 ռազմական ինքնաթիռ, 10 000 զինծառայող ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրից, այդ թվում՝ Ճապոնիայից և Շվեդիայից: