Պետդուման մասնավոր ռազմական ընկերություններին զրկել է բանտարկյալներ հավաքագրելու հնարավորությունից
		27.06.2023 . Միջազգային


Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի օրենսդրության և պետական ​​շինարարության հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովը հայտնել է, որ Պետդուման մասնավոր ռազմական ընկերություններին զրկել է բանտարկյալներ հավաքագրելու հնարավորությունից՝ գրում է «Ինտերֆաքս»-ը։

Պատգամավորը պարզաբանել է, որ այսուհետ դատապարտյալները կարող են պայմանագրեր կնքել միայն ՌԴ պաշտպանության նախարարության հետ։

Կրեմլի պաշտոնական կայքն էլ հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մասնակցել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուժային կառույցների ղեկավարների հանդիպմանը։

«Ես հավաքել եմ ձեզ այս մի քանի օրվա ընթացքում կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու և այս պահին ստեղծված իրավիճակը քննարկելու, ինչպես նաև երկրում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունքում մեր առջև ծառացած խնդիրների մասին խոսելու համար»,- ասել է Պուտինը։