Երաժշտական երեկո Ախալքալաքում
		26.06.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Մշակույթ, Վրաստան


Հունիսի 25-ին՝ Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ երաժշտական ​​երեկո։ Անցկացվեգ է բացօթյա համերգ, կազմակերպվեցին տարբեր ժամանցային միջոցառումներ, այդ թվում՝ ձեռքի աշխատանքների և տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, հեքիաթի հերոսներ, խաղերով շոու ծրագիր, նաև փրփուր շոու երեխաների համար։

Երեկոն անցավ «Շվիդկացա» անսամբլի և Mix2ra խմբերի գեղեցիկ ելույթների ուղեկցությամբ:

Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի և Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի աշխատակիցներ:

Միջոցառումը նախաձեռնել է Վրաստանի կառավարությունը։