Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2024-2030 թթ. ռազմական ծախսերի համար 413 մլրդ եվրոյի հատկացմանը

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2024-2030 թթ. ռազմական ծախսերի համար 413 մլրդ եվրոյի հատկացմանը



Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հավանություն են տվել 2024-2030 թթ. ռազմական պլանավորման մասին օրինագծին, որը նախատեսում է 413 մլրդ եվրոյի հատկացում ռազմական ծախսերի համար: Երկրի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն ողջունել է օրինագծի հաստատումը։
Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը: Ֆրանսիայի կառավարությունում հույս են հայտնել, որ օրինագիծը կընդունվի մինչև հունիսի 14-ը:

Ավելի վաղ Լեկոռնյուն նշել էր, որ փաստաթուղթը ենթադրում է ֆրանսիական ռազմական մոդելը հարմարեցնել մեծ տերությունների միջև մրցակցության պայմաններին՝ միջուկային զենքի տարածման սպառնալիքի, ահաբեկչության ռիսկի, ինչպես նաև հակամարտության նոր գոտիների առաջացման ֆոնին։