ԵԽԽՎ-ն Լաչինի միջանցքի հարցն ընդգրկեց ընթացող նստաշրջանի օրակարգում. Վլադիմիր Վարդանյան 19.06.2023 . Արցախ

Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ տապալել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, ձախողվեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը;
«Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն ընդգրկեց այս հարցը ընթացող նստաշրջանի օրակարգում։
Հրատապ թեմայով քննարկումը կկայանա այս հինգշաբթի»,- նշված է գրառման մեջ։