Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի՝ երկրի ռազմական ներուժը զարգացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին պաշտպանական կարողությունների և ազգային անվտանգության ամրապնդմանը հավելյալ 650 միլիոն դոլար կուղղվի: Այսպիսով՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն կկազմի ավելի քան 3,5 միլիարդ դոլար։

Այլ մանրամասներ Շարիֆովը չի հայտնել։