Հումանիտար բեռնափոխադրումներով տեղափոխվող ապրանքները հաճախ քիչ քանակով են հասնում Արցախ. այս երևույթը կչեզոքացվի

Հումանիտար բեռնափոխադրումներով տեղափոխվող ապրանքները հաճախ քիչ քանակով են հասնում Արցախ. այս երևույթը կչեզոքացվի



Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարմինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել, որը կարճ ժամկետում թույլ կտա չեզոքացնել այն երևույթները, որոնք նպաստում են շուկայում տարբեր ապրանքատեսակների գնաճի, անառողջ մրցակցության ու տնտեսական շահերի բախման: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Հումանիտար բեռնափոխադրումներով կազմակերպվող անհրաժեշտ սննդամթերքը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքները հաճախ պլանավորվածի համեմատությամբ քիչ քանակով են հասնում Արցախ որոշ նյութապաշտ տնտեսվարողների գործողությունների պատճառով: Այս ամենը հրապարակվում է, որպեսզի ոչ մեկի մոտ ամենաթողության տպավորություն չստեղծվի: Կրկին հորդորում ենք հրաժարվել նման քայլերից և զերծ մնալ գույքային վնասներ կրելուց»,- գրել է նա: