Թալիբների հետ բախման հետևանքով զոհվել է երկու իրանցի սահմանապահ

Թալիբների հետ բախման հետևանքով զոհվել է երկու իրանցի սահմանապահ



Թալիբները մայիսի 27-ի առավոտյան սկսել են կրակել Իրանի Զաբուլի շրջանի Սասուլ սահմանակետի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու սահմանապահ սպանվել է, երկու քաղաքացի` մարմնական վնասվածքներ ստացել:
Սահմանապահ ուժերը պատասխան միջոցներ են ձեռնարկել. մյուս կողմի կորուստների մասին որևէ տվյալ առայժմ չի հրապարակվում:

Նախորդ շաբաթ այս սահմանակետի հրամանատարը ևս սպանվել է թալիբների կողմից: