Սինան Օղանը պայմաններ է առաջադրել Էրդողանին և Քըլըչդարօղլուին

Սինան Օղանը պայմաններ է առաջադրել Էրդողանին և Քըլըչդարօղլուին



Թուրքիայի նախագահական ընտրություններում «Աթա» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Սինան Օղանը երկրորդ փուլում կաջակցի այն թեկնածուին, որը կկատարի դաշինքի պայմանները:
Գերմանական մամուլի գործակալության (DPA) հետ հարցազրույցում Իգդիրում ծնված, ազգությամբ ադրբեջանցի Օղանը նշել է, որ որոշ նախապայմաններ ունի՝ կարևորելով ահաբեկչության դեմ պայքարը և սիրիացի և այլ փախստականների վերադարձը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի աշխարհիկ սկզբունքների պաշտպանությունը Սահմանադրությամբ նույնպես անհրաժեշտ է իր աջակցությունը ստանալու համար: