Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի ընտրությունները և տարածաշրջանային հարցեր

Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի ընտրությունները և տարածաշրջանային հարցեր



Հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։
Զրույցի ընթացքում Բայրամովը շնորհավորել է Չավուշօղլուին, որ Թուրքիայում կայացած նախագահի և խորհրդարանի ընտրություններում Էրդողանն ու իշխող կուսակցությունը ստացել են ձայների մեծամասնությունը և վստահություն հայտնել, որ Թուրքիան էլ ավելի կհզորանա։
Արտգործնախարար Չավուշօղլուն էլ իր երախտագիտությունն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղ բանակցությունների նոր մանրամասներ։