«Քարերը հայերեն են խոսում». հայ փախստականների ու բռնի տեղահանվածների պահանջն ու պետության քայլերը

«Քարերը հայերեն են խոսում». հայ փախստականների ու բռնի տեղահանվածների պահանջն ու պետության քայլերը


Փախստականների հարցի շահարկման ճակատում Ադրբեջանը շարունակում է ակտիվ գործունեությունը՝ հրաժարվելով ընդունել սեփական երկրում հայերի նկատմամբ էթնիկ զտումների արյունոտ պատմություններն ու հիմա էլ Արցախում նույն քաղաքականության շարունակությունը:
Իսկ ինչ է արել Հայաստանը՝ աշխարհին ապացուցելու համար, որ այստեղից հեռացած ադրբեջանցիները չեն հալածվել, հակառակը՝ մեր հայրենակիցներն են հազիվ փրկվել նրանց երկրում: 80-ականներին Ադրբեջանում իրականացված էթնիկ զտումների պատճառով այդ երկրից մոտ կես միլիոն մարդ է հեռացել՝ 390 հազարը հայեր: Այսօր, Հայաստանում փախստականի կարգավիճակ միայն մի քանի հարյուրն ունեն: Նրանք պետությունից պահանջում են հարցի միջազգայնացում ու փախստականների խնդիրների լուծման հստակ ռազմավարության մշակում: