Արևմուտքի ներգրավման պատճառով Ուկրաինայում հակամարտությունը ձգձգվում է. Պեսկով 27.05.2023 . Միջազգային
 
                 
Ուկրաինայի հակամարտությունում Արևմուտքի ներգրավվածության աստիճանն օրեցօր աճում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի ներգրավման պատճառով հակամարտությունը ձգձգվում է, սակայն իրավիճակն արմատապես չի փոխվի:
«Ռուսաստանը կշարունակի հատուկ գործողությունը և այսպես թե այնպես կապահովի իր շահերը»,- կարծիք է հայտնել Կրեմլի խոսնակը:
 
                       
                       
                       
                      