Վրաստանը և Պորտուգալիան պաշտպանական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
		09.05.2023 . Միջազգային


Պորտուգալիայի պաշտպանության նախարար Էլենա Կարեյրասը Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ է ստորագրել: Այս մասին հայտնել են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են համատեղ ռազմական արտադրության ոլորտում համագործակցության, զորավարժություններին մասնակցության, կիբեռանվտանգության զարգացման հարցեր:

Բուրչուլաձեն և Կարեյրասը կարևորել են վրացի և պորտուգալացի զինվորականների ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում: