Ախալքալաքում ծառատունկ անցկացվեց

Ախալքալաքում ծառատունկ անցկացվեց

Երկրագնդի միջազգային օրվա շրջանակներում «Ախալքալաքի ՀԷԿ»-ի շրջակա միջավայրի պահպանության նպատակով 220 տնկի է տնկվել։ «Ախալքալաքի ՀԷԿ »-ի կողմից իրականացվող ակցիան երեք տարվա համար է նախատեսված։
Նոր տնկիները «Ախալքալաքի 1» և «Ախալքալաքի 2»հիդրոէլեկտրոկայանների շրջակայքում են տնկվել։
Նաև 50 տնկի, որոնք ընկերությունը տեղական մունիցիպալիտետին էր փոխանցել, Ախալքալաք-Կարծախ և Ախալքալաք- Նինոծմինդայի մայրուղիների մոտակայքում են տնկվել։
Ծառատունկին մասնակցել են ընկերության աշխատակիցները և տեղական ինքնակառավարման մարմնի   ներկայացուցիչները։