Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վիրահայ համայնք» -ի ղեկավար Արթուր Միրզոյանը

Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վիրահայ համայնք» -ի ղեկավար Արթուր Միրզոյանը

Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 20:00-ի սահմանում Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վիրահայ համայնք» կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը, այս մասին հայտնում է Արթուր Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով արված տեսանյութի միջոցով։
Տեսանյութում նա հայտնում է, որ գրասենյակից դուրս գալուց հետո անծանոթ մարդկանց կողմից հարձակման է ենթարկվել, վիրավորանքներից ու հահոյանքներից հետո մարմնական վնասներ են հասցրել Արթուրին 2 հոգի, իսկ 3-րդը նկարահանել է տեղի ունեցածը։  Այնուհետեւ փախուստի են դիմել հարձակվողները, Արթուր Միրզոյանը դիմել է իրավապահ մարմիններին։ Նա տեսանյութում համոզմոպնք է հայտնում, որ տեղի ունեցածը ապրիլի 23-ի եւ 24-ի միջոցառումների հետ է կապված եւ այս կերպ փորձում եմ խոչընդոտներ ստեղծել եւ վախեցնելով փորձել լռեցնել  արդար պայքարը։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝