Աշոցք-Բավրա ճանապարահատվածի անմխիթար վիճակի մասին հարցը

ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրացրել է Աշոցք-Բավրա ճանապարահատվածի անմխիթար վիճակի մասին հարցը: Առաջարկել է հիմնավերանորոգել ճանապարհը, քանի որ այն միջպետական նշանակություն ունի, որից օգտվում են հազարավոր ջավախքցիներ և զբոսաշրջային սեզոնին՝ մեծաքանակ ՀՀ քաղաքացիներ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դրական է արձագանքել Շիրակ Թորոսյանի առաջարկին:
Մանրամասները՝ տեսանյութում: