Չինաստանը հայտարարել է, որ զենք չի վաճառի Ուկրաինայի պատերազմի որևէ կողմի

Չինաստանը հայտարարել է, որ զենք չի վաճառի Ուկրաինայի պատերազմի որևէ կողմի



Չինաստանը զենք չի վաճառի Ուկրաինայի պատերազմի որևէ կողմի, կկարգավորի նաև երկակի նշանակության քաղաքացիական և ռազմական ապրանքների արտահանումը։
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանը գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկի հետ մամուլի ասուլիսում, հայտնում է Associated Press-ը։

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, վերջերս համացանցում հրապարակված ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերը պարունակում են տեղեկատվություն այն մասին, թե Չինաստանը համաձայնել է մահաբեր զենքով օգնել Ռուսաստանին: