Պետական լեզվի տոնը նշվեց Ախալքալաքի ապագայի տանը

Պետական լեզվի տոնը նշվեց Ախալքալաքի ապագայի տանը

Վրաստանում ապրիլի 14-ին նշվում է մայրենի լեզվի օրը: Այդ առիթիվ Ախալքալաքի Ապագայի տանը կազմակերվել էր միջոցառում, որին մասնակցում էին կենտրոնի լեզվի խմբակների սաները։
Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր դասը, ՏԻՄ և մշակութային ոլորտի  ներկայացուցիչեր,  ծնողներ և այլ հյուրեր։
Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանի խոսքով այսօրինակ միջոցառումները նպաստում են, որ սաները ավելի շատ ցանկանան սովորել լեզուներ։
Միջոցառումը սկսվեց Վրաստանի օրհներգով, այնուհետ երեխաները ներկայացրին վրաց լեզվին և Վրաստանին նվիրված բանաստեղծություններ, ասույթներ ինչին հաջորդեց երգն ու պարը։
Նշենք որ 1990 թվականից սկսած վրաց լեզվի օրը Վրաստանում նշվում է բազմաթիվ միջոցառումներով եւ Ախալքալաքի ապագայի տանը ավանդույթ է դարձել նշել տոնը։