Հյուսիսային Կորեան ստորջրյա ինքնակառավարվող հարվածային սարք է փորձարկել

Հյուսիսային Կորեան ստորջրյա ինքնակառավարվող հարվածային սարք է փորձարկել


Հյուսիսային Կորեան ապրիլի 4-7-ը փորձարկել է ստորջրյա ինքնակառավարվող հարվածային սարք, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել:

 

Փհենյանը հայտնել է, որ ինքնակառավարվող դրոնը 71 ժամում անցել է հազար կիլոմետր և ոչնչացրել է ուսումնական թիրախը:

 

Զենքը նախատեսված է թշնամի երկրի տարածքային ջրեր ներխուժելու և սովորական կամ միջուկային մարտագլխիկ պայթեցնելու համար: Միջուկային մարտագլխիկի պայթյունն ափերի մոտակայքում կարող է մահաբեր ցունամի առաջացնել: