Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել պաշտպանական նոր օրենսգրքի նախագծին

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել պաշտպանական նոր օրենսգրքի նախագծին



Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել պաշտպանական նոր օրենսգրքի նախագծին, որը փոփոխություններ է նախատեսում ժամկետային ծառայության զորակոչի կարգում:
Օրինագծին կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ են արտահայտվել երկուսը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև պաշտպանական նոր օրենսգրքին վերաբերող 46 օրինագծերից բաղկացած փաթեթը:
Նոր պաշտպանական օրենսգրքի համաձայն՝ կներդրվի 6, 8 և 11 ամիս ժամկետով ծառայություն։ Զինվորական ծառայությունից տարկետում կարելի է ստանալ ընդամենը մեկ անգամ մեկ տարի ժամկետով՝ վճարելով 10 հազար լարի (մոտ 4 հազար դոլար):
Վրաստանի պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, որ ուսանողների զորակոչը կդառնա բացառապես կամավոր, ցանկության դեպքում նրանք կկարողանան 4 տարվա ընթացքում տարին մեկ անգամ մասնակցել ամսական հավաքների:

Օրինագծով նաև վերանում է եկեղեցու ծառայողների համար բանակից տարկետումը: