Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ

Այսօր՝ ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի իրավապահ համակարգերի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։ Ընդգծվեց ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում երկու երկրների պատկան մարմինների միջև փորձի փոխանակման կարևորությունը։