Ռուսաստանի տարածքում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետը դեռ հայտնի չէ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նա հավելել է, որ ամսաթվի մասին կհայտարարվի ավելի ուշ: