Սերբիայի նախագահը դժգոհել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Արևմուտքի պահանջներից
		21.04.2023 . Միջազգային


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը TV Prva-ի եթերում ասել է, որ Արևմուտքի ներկայացուցիչներն իրեն անհանգստացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մշտական ​​պահանջներով։

Նա նաև նշել է, որ արևմտյան երկրները կոչ են անում Բելգրադին միանալ ՆԱՏՕ-ին և վախեցնում են Ռուսաստանով, սակայն Վուչիչի համոզմամբ՝ Սերբիայի համար սպառնալիք է հենց Հյուսիսատլանտյան դաշինքը։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 23-ին լրանում է 1999 թվականին Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության շենքի վրա ՆԱՏՕ-ի ավիահարվածի 24-րդ տարելիցը, ինչի հետևանքով զոհվեց է 16 աշխատակից:

Սերբիայի նախագահը չի թաքցրել, որ չի վստահում Արևմուտքին, որն աջակցում է տեղական մարմինների ընտրություններին Կոսովոյում: Տարածաշրջանի սերբական համայնքը բոյկոտել է ընտրությունները: