Ամերիկացի հարկատուները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի հանդեպ. Փորթեր
		20.04.2023 . Տարածաշրջան


ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ կոնգրեսական Քեթի Փորթերը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան:

«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար, և ես շարունակելու եմ նախագահ Բայդենի վարչակազմին ակտիվ գործողությունների կոչ անել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու համար։ Ամերիկացի հարկատուները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի հանդեպ: Քանի դեռ ագրեսիան շարունակվում է, Ադրբեջանը չպետք է ստանա ԱՄՆ-ի ռազմական օգնությունը»,- նշել է Փորթերը: