«Հայոց ցեղասպանություն — 1915»՝ ցուցահանդես Ախալքալաքում

«Հայոց ցեղասպանություն — 1915»՝ ցուցահանդես Ախալքալաքում

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի ու Ջավախքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում բացվեց երկօրյա ցուցահանդես՝ «Հայոց ցեղասպանություն — 1915» թեմայով։ Ցուցահանդեսին ներկայացված էին 1915թ․ Հայոց ցեղասպանության զարհուրելի պատկերներ ներկայացնող բազմաթիվ նկարներ։ Նկարները տրամադրել էր Ջավախքի Առաջնորդական Փոխանորդությունը։ Նկարների շարքում էին նաև Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները։ Ցուցահանդեսը ունեցավ բազմաթիվ այցելուներ,այդ թվում դպրոցների կոլեկտիվներ, աշակերտներ։Ցուցահանդեսը շարունակվում է նաև վաղը՝ ժամը 11։00-ից մինչև՝ 16։00-ն։