Պեսկովն ընդգծել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը
		19.04.2023 . Միջազգային


ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ողջունելու Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ  իրավիճակի կարգավորման միակ իրական հիմքն են: Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհով առաջխաղացումը համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար»,- չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ համաձայնագրերն «այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են»։ 
 
«Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջընթացը համարում ենք այլընտրանք չունեցող և անհրաժեշտ բոլորի համար»,- եզրափակել է նա։