Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել. կան զոհեր եւ վիրավորներ
		11.04.2023 Sona Tonakanian Հայաստան, Հիմնական բաժիններ, Տարածաշրջան


Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հաղորդագրությունը տարածում է ՀՀ ՊՆ-ը։