- NEWS
- Աբասթուման
- Ադիգեն
- Ադրբեջան
- Ախալցխա
- Ախալքալաք
- Առողջապահություն
- Ասպինձա
- Արցախ
- Բորժոմի
- Թուրքիա
- Իրավունք
- Ծալկա
- Կրթություն
- Հայ-վրացական հարաբերություններ
- Հայաստան
- Հայկական հարց
- Հասարակություն
- Հարցազրույց
- Հոգեւոր
- Մշակույթ
- Նինոծմինդա
- Պատմություն
- Ռուսաստան
- Սամցխե-Ջավախք
- Սպորտ
- Սփյուռք
- Վերլուծական
- Տնտեսական
- Քաղաքական
- Քրեական
Ռիկոթում երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել 08.04.2023 . Վրաստան
Media Analytic Centre 2 տարի ago
Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 149-րդ կմ-ում (Ռիկոթիի լեռնանցք) գոյություն ունեցող ճանապարհի մոտ զարգացած սողանքային գործընթացի ուսումնասիրության նախնական արդյունքների վերլուծության հիման վրա մասնագետների առաջարկությամբ Ռիկոթիի լեռնանցքում վերականգնվել է ավտոմոբիլային երթեւեկությունը՝ հատուկ ռեժիմի պայմաններում։ Այս մասին տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ քանի որ առաջարկվում է շարունակել սողանքային տարածքի խիստ մոնիտորինգը, շաբաթ օրը՝ ապրիլի 8-ին, ժամը 07:00-ից, Ռիկոթի հատվածում հատուկ ռեժիմով երթեւեկությունը կվերականգնվի։
«Շաբաթ օրը՝ ապրիլի 8-ին, ժամը 07:00-ից Ռիկոթիի հատվածում երթեւեկությունը կվերականգնվի հետեւյալ ռեժիմով՝ ժամը 07:00-ից մինչեւ 19:00-ը Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 114-րդ կմ-ից մինչեւ 194-րդ կմ տեղաշարժը կթույլատրվի միայն թեթև և մարդատար ավտոմեքենաների համար։
Ժամը 21:00-ից մինչև 06:00-ն նույն հատվածով շարժվում են միայն բեռնատարները։
Բեռնատարները շարժվելու են պարեկության խիստ հսկողության ներքո՝ ընդմիջումներով, առանց կանգ առնելու և հակառակ ուղղությամբ, այսինքն՝ միակողմանի՝ փոխելով ուղղությունը։
Սողանքի տարածքում հետազոտական աշխատանքները շարունակվում են։ Սկսվել է համապատասխան նախագծային լուծումների մշակման գործընթացը։ Կանխարգելիչ աշխատանքները սկսելու նպատակով կազմակերպվում են մուտքի ճանապարհներ»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։