Իրանը և Սաուդյան Արաբիան պատրաստ են ընդլայնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում. Քանանի
		06.04.2023 . Միջազգային


Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները Պեկինում ապրիլի 6-ին 2 փուլով տեղի ունեցած բանակցությունների շրջանակում ընդգծել են տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորությունը և այս հարցում ընդհանուր համաձայնության են եկել։

Այս մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ու Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հանդիպումը և ստորագրված համատեղ հայտարարությունը:

Քանանին նշել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը։ Պաշտոնյան հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տնտեսական ոլորտում հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը, և այս ուղղությամբ նախատեսված են երկու երկրների պետական և մասնավոր պատվիրակությունների հանդիպումներ։