Ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատները հրահանգ են ստացել միանալ համազգային գործադուլին. Reuters

Ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատները հրահանգ են ստացել միանալ համազգային գործադուլին. Reuters



Ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգ են ստացել միանալ համազգային գործադուլին, որը սկսվել է երկուշաբթի՝ ի նշան դատական բարեփոխումների դեմ բողոքի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն ՝ Իսրայելի դեսպանատները միայն անհետաձգելի ծառայություններ կմատուցեն:
Սոցիալական ցանցերի իրենց էջերում աշխատանքի դադարեցումն արդեն հաստատել են Իսրայելի դեսպանատներն ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը գործադուլի վերաբերյալ ՏԱՍՍ-ի թղթակցի հարցմանը դեռ չի պատասխանել:

Ավելի վաղ Իսրայելի արհմիությունները հայտարարել էին, որ միանում են դատական բարեփոխումների դեմ բողոքի համազգային շարժմանը և գործադուլ են սկսում: