ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում. Միշել

ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում. Միշել



Եվրամիությանը Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այդ մասին Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը շուտով զեկույց կհրապարակի դեպի ԵՄ ճանապարհին Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի առաջընթացի մասին, որի հիման վրա կքննարկվի այդ բանակցությունները սկսելու հարցը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է, որ Մոլդովայում քննարկել է հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին նախապատրաստվելու հարցը: Միշելը կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի Եվրոպայում անվտանգության բարձրացմանը։