Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տնօրենի տեղակալ Բերանժեր Կալամանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։

 

 

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերը և վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։

 

«Պետք է փաստել, որ մեր նախարարությունը շատ լավ աշխատանք և համագործակցություն ունի Զարգացման ֆրանսիական գործակալության հետ։ Ես ուրախ եմ, որ այդ համագործակցությունը բազմաշերտ է և հեռանկարներ ունի»,- ասել է նախարարը։

 

Բերանժեր Կալամանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք համահունչ կլինեն ՀՀ կառավարության առաջնահերթություններին։

 

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԶՖԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, վեր են հանվել առաջնահերթությունները։

 

Քննարկվել են ջրային, էներգետիկ, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։