Արցախի նախագահի հետ ամենօրյա շփումների մեջ ենք. Նիկոլ Փաշինյան

Արցախի նախագահի հետ ամենօրյա շփումների մեջ ենք. Նիկոլ Փաշինյան



Արցախի նախագահի հետ ամենօրյա շփումների մեջ ենք, ընդ որում՝ հիմնականում ես եմ նախաձեռնողը: Զանգում եմ, հարցնում՝ ինչ կա խանութներում, ընդհանուր իրավիճակը ինչպես է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ տեսակետների ոչ մի տարբերություն չկա:
«Մնացած հարցերում, իհարկե, կան տարբեր տեսակետներ, որովհետև նա ԼՂ նախագահն է, ես ՀՀ վարչապետն եմ: Ի՞նչն է այդտեղ վախենալու: Կա բանավեճ, կա խոսակցություն, կա քննարկում, և ես հարգում եմ ԼՂ նախագահի, ԱԺ-ի և Կառավարության, քաղաքացիական հասարակության բոլորի կարծիքը, և ինձ իրավունք եմ վերապահում նաև դիտարկումներ անել այդ կարծիքների վերաբերյալ, այսինքն՝ քննարկում, բանավեճ կա, ազդո՞ւմ է դա արդյոք մեր անձնական և աշխատանքային հարաբերությունների, եթե ազդում է՝ միայն դրական:

Որովհետև անկեղծության, փոխադարձ հարգանքի մթնոլորտն ամենակարևորն է»,- նշեց Փաշինյանը: