Տոկաևը կոչ է արել հորինված կենսագրություններով խորհրդային գործիչների հուշարձաններ չդնել

Տոկաևը կոչ է արել հորինված կենսագրություններով խորհրդային գործիչների հուշարձաններ չդնել



Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անդրադարձել է  հուշարձանների տեղադրման և խորհրդային շրջանի գործիչների մեծարման խնդրին: Նա կոչ է արել թույլ չտալ հուշարձաններ տեղադրել միայն մեկ տարածաշրջանում հայտնի անձանց կամ կասկածելի դիցաբանական կենսագրություններ ունեցող խորհրդային գործիչների համար:
«Հորինվում են կենսագրություններ՝ լի սխրանքներով, որոնք իրական կյանքում չեն եղել։ Արխիվային փաստաթղթերը կամ չեն հաստատում, կամ դրանք իսպառ բացակայում են։ Ակտիվիստների ​​խմբերը բառացիորեն ստիպում են մեր քաղաքացիներին հավատալ խորհրդային անցյալի կուսակցական և պետական ​​առաջնորդների առասպելականացված կենսագրություններին»,- ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահն անդրադարձել է նաև երիտասարդների հոգևոր և կրոնական դաստիարակությունը: Տոկաևը շրջանների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հոգևոր և կրոնական կրթության ոլորտում։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ Նախագահը կարևորել է նաև երկրում ազգամիջյան ներդաշնակության պահպանումը: