Լատվիայում հարբած վարորդներից առգրավված մեքենաներն ուղարկում են Ուկրաինա

Լատվիայում հարբած վարորդներից առգրավված մեքենաներն ուղարկում են Ուկրաինա



Լատվիայի իշխանությունները հարբած վարորդներից առգրավված մեքենաների առաջին խմբաքանակն ուղարկել են Ուկրաինա, որտեղ մեքենաները կհանձնեն բանակային ստորաբաժանումներին և բժիշկներին, գրում է Euronews-ը։
Երկու ամսում 200 մեքենա են առգրավել այն վարորդներից, որոնց արյան մեջ ոստիկանները 0,15%-ից ավելի ալկոհոլի պարունակություն են հայտնաբերել ստուգումների ժամանակ։ Ավելի վաղ Բալթյան այս հանրապետության Սեյմը օրենք էր ընդունել Ուկրաինայի խաղաղ բնակչությանն աջակցելու մասին, որը թույլ է տալիս առգրավված մեքենաները տեղափոխել Կիև։

Լատվիայի պետական ​​եկամուտների ծառայությունը հաստատել է, որ առաջին ութ մեքենաները, «որոնք նախկին սեփականատերերն այլևս չեն վարի», քանի որ ձերբակալվել են ոչ սթափ վիճակում և հրաժարվել են հետազոտվելուց, փոխանցվել են Agentum ասոցիացիային։ Կազմակերպությունը զբաղվում է նվիրատվությունների հավաքագրմամբ և Ուկրաինա տրանսպորտային միջոցների առաքմամբ՝ ամենագնացներ, շտապօգնության մեքենաներ և այլն: