Լարված իրավիճակ Վրաստանում. ցուցարարները փորձում են մուտք գործել խորհրդարանի շենք

Լարված իրավիճակ Վրաստանում. ցուցարարները փորձում են մուտք գործել խորհրդարանի շենք



Վրաստանում լարված իրավիճակ է. տեղի է ունեցել բախում ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանների ուղղությամբ նետվում են «Մոլոտովի կոկտեյլներ», ոստիկանությունը կիրառում է ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ:

Ցուցարարները փորձում են մուտք գործել խորհրդարանի շենք: Հաղորդվում է, որ Վրաստանի նախագահն աջակցում է ցուցարարներին: Նա հայտնել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վրա։