Արցախի ՆԳՆ ոստիկանության ծառայողների վրա հարձակման դեպքի հետևանքով տարածքային կորուստներ չեն եղել. Գուրգեն Ներսիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Այդ մասին ասված է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում։
«Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել»,- նշել է նա։