Եվրոպական երկրները Իսրայելին կոչ են արել չեղարկել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակարանների կառուցման ծրագրերը

Եվրոպական երկրները Իսրայելին կոչ են արել չեղարկել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակարանների կառուցման ծրագրերը


Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Լեհաստանը Իսրայելին կոչ են արել չեղարկել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող բնակավայրերում նոր բնակարանների կառուցման ծրագրերը: Այս մասին ասված է եվրոպական վեց երկրների ԱԳՆ ներկայացուցիչների հայտարարության մեջ:

 

Երկրները խոր մտահոգություն են հայտնել տարածաշրջանում բռնության շարունակման կապակցությամբ: «Մենք կտրականապես մերժում ենք բոլոր միակողմանի միջոցները, որոնք խարխլում են երկու պետությունների համակեցությունը: Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում չեղյալ հայտարարել Արևմտյան ափին ավելի քան 7 հազար միավոր բնակարանների կառուցմանը հավանություն տալու որոշումը»,- նշել են ԱԳՆ ներկայացուցիչները:

 

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները որոշել են օրինականացնել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող ինը բնակավայրային դիրքերը՝ ի պատասխան Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունների: