Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն


Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն:

 

Հանձնաժողովի որոշման համաձայն՝ մայիսի 14-ին ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 08:00-ից 17:00-ն:

 

Ավելի վաղ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը միաձայն քվեարկել է նախագահական և խորհրդարանական ընտրությունները մայիսի 14-ին հաստատելու օգտին: Ըստ անհրաժեշտության՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին: