Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 3 քաղաքացու ուղղությամբ. տուժածներ չկան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 3 քաղաքացու ուղղությամբ. տուժածներ չկան


Մարտի 15-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի Խազազին տակ կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտելու աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

 

Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։

 

Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

 

Տուժածներ չկան: