Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. տուժածներ չկան 17.03.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղում` Մարտունու շրջանում, հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով տուժածներ չկան:
Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է վարում: