Վարդան Թադևոսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար
		14.03.2023 . Արցախ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ստորագրել է մի շարք հրամանագրեր։
 
Համաձայն հրամանագրերի՝ Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
 
Առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Նիկոլայի Թադևոսյանը: