Տոյվո Կլաարը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
		01.03.2023 . Միջազգային


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Իվանյան համայնքում Բաքվի և Արցախի ներկայացուցիչների հանդիպմանը:

«Այսօր Խոջալուից հուսադրող նորություններ են ստացվել Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ։ Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացել են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա»,- գրել է Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ու մասնակցությամբ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Արցախի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝  քննարկվել են Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման ու Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը: Կառավարության նիստում Արցախի նախագահը հայտարարել է,  որ Բաքվի հետ ուղիղ շփումներին Ստեփանակերտը կողմնակից է, բայց չնայած ճնշումներին՝ անկախության ճանապարհից հետքայլ չի լինելու: