Ղազախստանի իշխանությունները Ռուսաստանից Ուկրաինայի հակամարտության հետ կապված ռիսկեր կամ սպառնալիքներ չեն տեսնում. ԱԳ նախարար

Ղազախստանի իշխանությունները Ռուսաստանից Ուկրաինայի հակամարտության հետ կապված ռիսկեր կամ սպառնալիքներ չեն տեսնում. ԱԳ նախարար


Ղազախստանի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի հակամարտության հետ կապված ռիսկեր կամ սպառնալիքներ չեն տեսնում` հայտարարել Է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

«Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ անդամ է այլ պետությունների հետ, որոնք սահմանակից են Ռուսաստանին կամ գտնվում են այս տարածաշրջանում: Այդ պատճառով մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք որպես դաշինք, որը գործում է այդ բազմակողմ կառույցների շրջանակներում»,- ասել է Տլեուբերդին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կենտրոնական Ասիայի երկրները տեսնում են Ռուսաստանի կողմից սպառնալիքներ Ուկրաինայի հակամարտության համատեքստում։

 

Նրա խոսքով՝ Ղազախստանը շարունակում է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և փորձում է պահպանել զսպումների և հակակշիռների համակարգը, որպեսզի ապահովի փոխշահավետ համագործակցություն  բոլոր երկրների հետ: