Ռուս-ուկրաինական հակամարտության տարելիցին Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով. Իդալգո

Ռուս-ուկրաինական հակամարտության տարելիցին Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով. Իդալգո



Փետրվարի 24-ի երեկոյան՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկի օրը, Փարիզի Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով, ասել է քաղաքապետ Անն Իդալգոն և հավելել.
«Հակամարտության սկսվելուց մեկ տարի անց Փարիզը հավատարիմ է մնում անսասան աջակցությանն Ուկրաինայի ժողովրդին»,- ըստ BFM TV-ի՝ ասել է նա։

2022 թվականի փետրվարին հաջակցություն Ուկրաինայի՝ աշտարակը նույնպես երեք երեկո անընդմեջ լուսավորվել էր Ուկրաինայի դրոշի գույներով։