Մոլդովայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Դորին Ռեչանի գլխավորությամբ

Մոլդովայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Դորին Ռեչանի գլխավորությամբ



Մոլդովայի խորհրդարանը այսօր տեղի ունեցած նիստում հաստատել է նոր կառավարության կազմը՝ Դորին Ռեչանի գլխավորությամբ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանի 101 անդամից նոր կառավարությանը կողմ է քվեարկել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության 62 պատգամավոր:

Փետրվարի 10-ին վարչապետ Նատալյա Գավրիլիցան հրաժարական էր ներկայացրել, ինչից հետո երկրի նախագահ Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է իր խորհրդական, անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Դորին Ռեչանի թեկնածությունը: