Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհով արգելվում է երթևեկել

Ձյան, բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով Ախալցխա-Բաթումի ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի երթևեկությունը, հայտնում են ավտոճանապարհների դեպարտամենտից։
Գործակալության տվյալներով՝ նշված վայրը մաքրվում է, իսկ երթեւեկությունը, հավանաբար, կվերականգնվի մինչեւ օրվա վերջ։