Ալեն Սիմոնյանը ցավակցել է Սիրիայի բարեկամ ժողովրդին

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Սիրիայի բարեկամ ժողովրդին



Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Իր Թվիթերի միկրոբլոգում նա մասնավորապես գրել է.

«Ցավոք, տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»: