Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի



Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2921-ի, վիրավորների թիվը 15 834 է: Այս մասին հաղորդում է Անադոլու գործակալությունը:
Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են երկրաշարժի հետևանքով 1 444 զոհի մասին, այդ թվում նաև Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում:

Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժն, ըստ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, 1939-ից ի վեր ամենից հզորն է եղել: