Սերբիան ակնկալում է, որ 2024 թ. կսկսի ադրբեջանական գազ ներկրել

Սերբիան ակնկալում է, որ 2024 թ. կսկսի ադրբեջանական գազ ներկրել



Բելգրադն ակնկալում է, որ 2024 թ. կսկսի ադրբեջանական գազ ներկրել՝ հայտարարել է Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչը։
«Սերբիան ավելի ուշ է սկսել ակտիվ մասնակցել Հարավային գազային միջանցք նախագծին, բայց մենք արագ աշխատում ենք այդ երթուղու մաս դառնալու ուղղությամբ։ Դա մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի մատակարարման մեր աղբյուրները և ապահովել դրանց անվտանգությունը»,- ասել է Ջեդովիչը Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի շրջանակում կայացած նախարարական նիստում:
Պաշտոնյայի խոսքով՝ 2023 թ. աշնանը կավարտվի Բուլղարիա-Սերբիա գազային փոխկապակցման շինարարությունը։ Նա նշել է, որ Ադրբեջանից գազի առաջին մատակարարումներն ակնկալվում են 2024 թ. սկզբին:

Սերբիան Ադրբեջանի մատակարարումների հաշվին նախատեսում է ծածկել գազի պահանջարկի մինչև 40 տոկոսը: